Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ավստրալիայում արգելվում են սոլյարիները

Ավստրալիայում արգելվում են սոլյարիները

Ավստրալիայում մաշկի քաղցկեղի դեմ աննախադեպ պայքար է սկսվել: Պաշտոնյաները որոշում են ընդունել երկրում փակել սոլյարիները, հաղորդում է ABC New-ը: Միակ նահանգը, որտեղ արգելքը չի գործի, Արեւմտյան Ավստրալիան է: Սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով այն նույնպես կմիանա շարժմանը:

Վաղուց հայտնի է, որ արհեստական արեւայրուքը մաշկի քաղցկեղ է առաջացնում: Ավստրալիայում նման հաստատությունները շատ են, ուստի արագ փակել դրանք չի հաջողվի: Նահանգների կառավարությունները արգելքի իրականացման տարբեր ժամկետներ են նշում: Այսպես, Նոր Հարավային Ուելսում այն կգործի 2014թ.-ից, իսկ Հարավային Ավստրալիայում ՝ 2015թ.-ից, հաղորդում է MedDaily.ru-ն:

Փորձագետների խոսքով՝ արգելքը կգործի մյուս տարվա վերջից, թեեւ առանձին շրջաններում: Ինչ վերաբերում է Արեւմտյան Ավստրալիային, ապա այս նահանգի կառավարությունը տուգանքներ կմուծի:

Օրինակ, Քվինսլենդ նահանգում սրահները 1000-ական դոլար կստանան ամեն սոլյարիի համար: Հաշվի առնելով՝ որ Արեւմտյան Ավստրալիան տարեկան 50-ից 100 մլն դոլար է ծախսում մաշկի քաղցկեղի հետ կապված խնդիրների պատճառով, փոխհատուցման գումարն այդքան նշանակալի չի համարվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dochki-materi.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ